ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՌԵՖ ՍԵՆԹՐ ՍՊԸ
www.refcenter.am

Վերջին թարմացում՝ 2025թ․


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

1.1. Սույն Օգտագործման Պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են Ռեֆ Սենթր ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 08276711, հասցե՝ Համբարձումյան փ․ շ 119, բն․ 41, Երևան, Հայաստան, էլ․ փոստ՝ info@refcenter.am, հեռ․՝ +374 60 50 8000) կողմից սպասարկվող կայքի (www.refcenter.am) միջոցով ապրանքների վաճառքի, օգտագործման, տվյալների պահպանման և այլ հարաբերությունները։

1.2. Կայքից օգտվելը կամ պատվեր կատարելը նշանակում է, որ Դուք համաձայն եք սույն Պայմանների հետ ամբողջությամբ։

1.3. Եթե համաձայն չեք սույն Պայմանների հետ, խնդրում ենք չօգտագործել կայքը։


2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

2.1. «Ռեֆ Սենթր» ՍՊԸ-ն առաջարկում է առևտրային սառնարանային սարքավորումների վաճառք։ Օգտատերերը կարող են ուսումնասիրել ապրանքատեսականին, պատվիրել և կատարել վճարում կայքի միջոցով։


3. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

3.1. Կայքում պատվեր կատարելու համար օգտատերը պետք է գրանցվի՝ տրամադրելով հետևյալ տվյալները.

  • Անուն, ազգանուն
  • Էլ․ փոստ
  • Հեռախոսահամար
  • Ծննդյան օր
  • Հասցե (առաքման համար)

3.2. Տվյալների պահպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։ Տես՝ «Գաղտնիության Քաղաքականություն»։

3.3. Կայքում գրանցվել կարող են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։


4. ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ

4.1. Պատվերները ձևավորվում են կայքում առկա զամբյուղի և պատվերի ձևի միջոցով։

4.2. Վճարումները կատարվում են InecoBank-ի վճարային հարթակի միջոցով։ Կայքը չի հավաքագրում և չի մշակում որևէ բանկային/վճարային տվյալ։

4.3. Վճարումն ընդունվում է միայն ամբողջական ձևով։ Չվճարված պատվերները չեն հաստատվում։


5. ԱՌԱՔՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁ

5.1. Առաքումն իրականացվում է պատվերի հաստատումից հետո՝ պայմանավորված ժամկետում։ Առաքման պայմանները և գները նշվում են կայքում։

5.2. Վերադարձը հնարավոր է միայն անօգտագործված, անվնաս և ամբողջական ապրանքների համար, համաձայն ՀՀ օրենսդրության։

5.3. Վերադարձման ծախսերը ենթակա են վճարման օգտատիրոջ կողմից , բացառությամբ դեպքերի, երբ ապրանքը վնասված է կամ չի համապատասխանում պատվերին։

5.4 Սույն համաձայնագրով նախատեսված դեպքերում Ապրանքի համար վճարված դրամական գումարի վերադարձման պահանջները ենթակա են բավարարման համապատասխան պահանջը ներկայացնելու օրվանից 15 օրվա ընթացքում:

5.5 Պատվերը ստանալու պահին Օգտատիրոջ կողմից անպատշաճ որակի ապրանքներ հայտնաբերվելու կամ ստացված ապրանքները պատվերին չհամապատասխանելու դեպքում Օգտատերն իրավունք ունի պահանջել այդ ապրանքները փոխարինել պատշաճ որակի ապրանքներով կամ հրաժարվել դրանք ընդունելուց և պահանջել վերադարձնել անպատշաճ որակի ապրանքների համար վճարված գումարը: Ընկերությունը պարտավոր է այդ ապրանքը փոխարինել Օգտատիրոջ պահանջը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում: Եթե պահանջը ներկայացնելու պահին Ընկերության մոտ բացակայում է փոխարինման համար անհրաժեշտ ապրանքը, ապա Ընկերությունը պարտավոր է մեկ օրվա ընթացքում տեղեկացնել Օգտատիրոջը ապրանքի բացակայության մասին և սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում վերջինիս վերադարձնել չստացված ապրանքի դիմաց վճարված գումարը:

5.6 


6. COOKIE-ՆԵՐ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ

6.1. Կայքը օգտագործում է հիմնական cookie-ներ, որոնք օգնում են բարելավել ծառայությունների որակը։

6.2. Օգտատերը կարող է իր համաձայնությունը տալ մարքեթինգային հաղորդագրությունների (email) ստացմանը։ Կարող եք ցանկացած պահի հրաժարվել՝ սեղմելով unsubscribe հղումը կամ կապ հաստատելով մեզ հետ։


7. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

7.1. Կայքը չի երաշխավորում, որ ապրանքների նկարները և բնութագրերը ամբողջությամբ համընկնում են իրականի հետ։

7.2. Ռեֆ Սենթր ՍՊԸ-ն իրավունք ունի մերժել կամ չհաստատել պատվերը՝ որոշ դեպքերում (օրինակ՝ ապրանքի բացակայություն, տեխնիկական խնդիրներ)։


8. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

8.1. Կայքի ամբողջ բովանդակությունը (դիզայն, տեքստ, պատկերներ և այլն) պատկանում է «Ռեֆ Սենթր» ՍՊԸ-ին։

8.2. Արգելվում է կայքի բովանդակության ցանկացած պատճենում կամ տարածում առանց նախնական գրավոր համաձայնության։


9. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

9.1. Կայքը մատուցվում է «ինչպես կա» սկզբունքով։ Մենք չենք երաշխավորում կայքի անխափան կամ անվրեպ աշխատանքը։

9.2. ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում այն վնասների համար, որոնք առաջացել են կայքի ոչ պատշաճ օգտագործման հետևանքով։


10. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

10.1. Սույն Պայմանների նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

10.2. Պայմանների վերաբերյալ բոլոր վեճերը նախ փորձվում են կարգավորել բանակցությունների միջոցով, իսկ անհաջողության դեպքում՝ փոխանցվում ՀՀ իրավասու դատարան։


11. ԿԱՊ

Ռեֆ Սենթր ՍՊԸ
Հասցե՝ Համբարձումյան փ․ շ 119, բն․ 41, Երևան, Հայաստան
Էլ․ փոստ՝ info@refcenter.am
Հեռախոս՝ +374 60 50 8000
Կայք՝ www.refcenter.am